Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46


ԶԳԻՆԻՈՅ ԵԻ ԶԶՕՐՈԻԹԵՆԷ


Պատրաստ լեր, Բեթլէհէմ, գարթի՜ր ի նախանձ,
Եւ զարթո՛ ըշտապաւ ըզզօրութիւնս քոյս,
Գիտեմ, զի մարտընչիլ իսկ ո՜չ կարես դու,
Վասն որոյ ըզթիկունս դարձո՛ և տո՛ւր խոյս:

Զի, որ գայն առ քեզ՝ է զօրեղ, քան ըզհուր,
Լափէ զամենայն դալար՛ի և ըզբոյս,
Անառակն յանառիկն մըտեալ ամրանալ,
Որոտայ ի բարձանց՝ բարձեալ ըզխրախոյս:

Յապակւոյն իջանէ կարի՛ կարկաչմամբ,
Ցանկալի երևի, քան զամենայն գոյս,
Դըդըչմամբ զարդարէ ըզպըղպըճակունս,
Ի դէմըս իւր կարգաւ առաւել, քան զկոյս:

Ասաց ոմն ի նախնեաց, ասաց, որ ասաց.
— Դըժոխք չյաղթէ, թէ չյաղթէ գինի և կոյս,
Որ կալնանի և կապի ի նըմանէ,
Չկարէ ունել ըզյոյս և տեսանել զլոյս:

Երանի՛, երանի՛, բի՛ւր, բի՛ւր երանի
Այնմ, որ ի քէն ազատ ել ի կենցաղոյս,
Գահակալիս բըունի դու ներ հարսանեաց,
Յըղանաս ըզցաւս և շարժես ի խընճոյս: