Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

49


ԶՎԱՏՆՈՂԱՑ ԻՄՍ ԿԵՆԱՑ


Անձն իմ, առանց աքսորանաց ինքնին եղեր քեզ դատախազ,
Ասդին-անդին, հոնայ-հոսայ չափչափեցեր յոյժ վազ ի վազ,
Ըզգանձն անգիւտ սուրբ մանկութեան, զոր ի տեսան առ ընկալար,
Ըզգին նորին ո՛չ իմացեալ, անբանից նախագահեցար.
Առաջի խիստ հողմոց անկեալ, ոչ գիտեմ, թէ ո՞ր վարեցար,
Քեզէն-ըզքեզ, արագ-արագ, ամենեցունց արկեր տընազ:


Մինչ Էրն առ քեզ և ունէիր, չերբէք ծանեար զքեզ և ըզնա,
Եւ երբ թըռեաւ, ել ի ձեռացդ, այժմ (որոնես զերթ անիմայ,
Ճառիցս անսա՛, ինձ հաւատա, ո՜չ ժամանես բընաւ նըմա,
էանց գընաց անհետ ընթաց, այն ամենայն իբրու երազ:


Ըզկեանս հօր քոյ, ընդ անառակս, ըստահակեալ վատնեցեր միշտ,
Իսկ առ բաբիս և հարկաւորս, գըտանեցար ճիշտ և ըռիշտ,
Մինչ ես յաստիս, ո՛չ ինչ օգտիս, թէպէտ կըրես ըզցաւ և վիշտ,
Զի զունեցեալդ, որպէս անպէտ, հողմով հոսես իբրև գաւազ:


Զճառըս նախնեաց արհամարհեալ, ի կամըս քո փոյթ գընայիր,
Յամառելով յաւէտ ի նոյն, թըմրեալ անդէն յարամնայիր,
Գեհենատար դըժնեայ հողմոց մինչ առագաստ քո բանայիր,
Քոյոց քայլից և ընթացից չափ, թիւ և գազ գըտան նըւազ: