Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի կեր ի խում և յըզբօսանս,
Երբ չէ արժան թէ ընթանաս,
Զմասն աստուծոյ յափըշտակես,
Լեալ աւազակ՝ օտարանաս:

Զի բընաւիցն է ժամանակ,
Ըստ իմաստ նոյն, յոր հըմտանաս,
Յորմէ եղեալքս անհարազատ,
Երգեմք առատ՝ քիչն անոյշ է:


58


ԶԿՐԻՑ ԵՂԿԵԼԻ ՀՈԳԻՈՅՍ


Անկեալս ի վիհ մոլորական և ի ծործորս այս արտասուաց,
Խակ և անկիրթ աղաչանաց, հմուտ և վարժ հեծեծանաց.
Վըստահացեալ յազերս մատչիմ, որպէս ձեռին քո արարած,
Այցելութեան և քաղցրութեան արժանացո՛ գամենեսեան:

Յուղւոյն կենաց խոտորելով, անբանօրէն մոլորեցայ,
Տարաբերեալ յայս և յայն կոյս, ի կէտ մահու առ մերձեցայ.
Կամ և մընամ փրկչիդ իմում, որպէս և իսկ արդ յուսացայ,
Զի խաբեցայ, և որսացայ, և որսողաց կըցորդեցայ:

Մեղաց հողմունք՝ զետք և անձրևք, զիս ի հիմանց քայքայեցին,
Եւ պիղծ բագնեաց պաշտօնատեղ տօնից իւրեանց զայն կազմեցին,