Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տախոհ երգերի մի ամբողջ շարք և ապա՝ հայրենիքին, ազգին ժողովրդին անվանապես ուղղված բանաստեղծություններ, որոնք արդեն հնչեցնում են նրա քնարի ամենաուժեղ ազգային-քաղաքական ազատասիրության լարը: «Առ ազգն իմ պատուելի խորհրդարար նշանակութեամբ վարդի», «Դարձեալ առ ազգն իւր սիրելի», «Զվշտակրութենէ հայրենեաց մերոց ի դէմս զանազանից նմանութեանց», «Զգարնանէ Բիւզանդիոյ, որ խորհրդարար ակնարկի առ բնակիչս նորին», «Առ ազգն իւր սիրելի», «Դարձեալ զԿոստանդնուպոլսոյ ի դէմս վարդի և պխլպիւլին, յորամ զանազան նմանութիւնք մակացութեանց ստորագրին ներբողաբար» և այլ տաղեր ներկայացնում են քաղաքական-ազատասիրական աշխարհիկ երգերի առաջին ամբողջական շարքը՝ հայոց դարավոր բանաստեղծական մեջ: Այս երգերում ազատասիրաթյանը դառնում է միակ և իշխող գաղափարը, և բանաստեղծը իր սիրտը բացում է արդեն ոչ թե միայն աստծու, այլ իր ժողովրդի առջև:

1772 բվականին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ազատագրական շարժումների նոր վերելքի այդ շրջանում, նա գրում է վերոհիշյալ երգերից շատերը, որոնք մի առանձին փունջ են կազմամ: Պետրոս Ղափանցին սերն ու ազգն ու նրա ազատության գաղափարը երդում է այնպիսի կրքով ու ավյունով, ինչպես աշխարհիկ կյանք, սեր, բնություն են երգել Կոստանդին Երզնկացին և Հովհաննես Թլկուրանցին, ինչպես այրված ու կրակված սիրով իրենց սիրուհուն, գյոզսղին, յարին են երգել Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան:

Առ հայրենիքն ունեցած սիրո և կարոտի զգացմունքնե-