Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ շողոքորթ, լինիլ կամիս, անդ նորա ձև,
Ասոր անոր, ցուցանելով, լաթերըդ սև.
Թէ գիտիցեմ, ունելոց ես սակաւ մի տև,
Զքեզ մատնէի, չար կապանօք, մերկ ի յաղբև:


Չե՛ս արժանի տեսանելու երբէք զարև,
Եւ ո՛չ բարիս, վայելելոյ դու արդարև.
Սուգ թախծագին, ընկալ ի քեզ այսուհետե,
Դէմ յանդիման ամենեցուն և ակներև:


55


ՅԱՂԱԳՍ ՆԵՂՈԻԹԵԱՆ ԵԻ ՁԱԽՈՐԴՈԻԹԵԱՆ


Աշխարհս այս է իբրու դըպրոց և վարժարան,
Իսկ հեղինակ և ուսուցիչ գութն հայրական,
Այլ նեղութիւնն և անձկութիւնն է գաւազան.
Որով հոգիք բարւոք կըրթեալք յառաջանան:

Եւ զի յայտնի կամիմ ասել հեգոց անկան,
ԹԷև նախքան դասելն գիտեն զփաստս ամենայն,
Զի զաւտատամբ զիւր ըզծառայս և անհաւան,
Ձախորդութեամբ զայնըս նուաճէ բանն հայրական:

Եթէ տըղայք, եթէ մանկունք ուսումնական,
Գանիւ միայն և ապտակօք յառաջանան,
Իսկ որք փախչին ի յուսմանէ՝ անկիրթ մընան,
Անխըրատից պատահի մահ գանից փոխան: