Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ մեռեալ հոգի իմ արդ՝ ապականէ,
Արի՝, տէր, ի խընդիր, արի, տէր արի.
             Ողորմեա՝ ինձ, աստուած, ողորմած գքթած:

Փութացաւ որասլոյ նախնի թըշնամին,
Բիւր չարիք առ հասոյց քոյոյ պատկերին,
Ողբալով հառաչեմ առ քեզ ցաւագին.
             Ողորմեա՛ ինձ, աստուած, ողորմած գըթած:

Գոչէ միշտ ի վերայ իմ անեղագիճ,
Կատաղի վիշապն այն, օձն անդընդային,
Մաղթանօք դըշխոյի մօր քոյ միշտ կասին.
             Ողորմեա՛ ինձ, աստուած, ողորմած գըթած:


57


ԲՈՂՈՔ ԶԱՆՁՆԷ ԵՒ ԿՏԱԿ ԱՆՍԸՏԱԿ


Յորժամ հասի ես ի յարբանս, գեր սիրանակ և հասարակ,
Հոլաթևեալ ի չու անկայ, իբր ամեհի ձի սանձարձակ,
Ըզպարանոց բարձրացացեալ, մըտրակեցայ յաշ և յահեակ.
                         Ինքըս վայրագ,
                         Սիրտքս համարձակ,
                         Տենչըս խառնակ,
                         Տիս յաջողակ:

Քան ըզծաղիկ անապատի, խորշակն եհար միջօրէի,
Գեղեկցութիւնս իմ, եկուր հուր, եթող զիս մերկ յամենայնի,