Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

                         Վերջքէն հասակ,
                         Ես անկըտակ:

Մարմինս եղև հոգւոյս իմում, լեռնատեսակ բեռն և շալակ,
Վարէ ճեպով, ուր և կամի, սանձ ի ձեռին կուշտ ի մըտրակ,
Զարկիր նաւակ, ծով անյատակ, ջուր անյըստակ, անեզրափակ.
                         Հո՛վ ձախողակ,
                         Վայր քարատակ,
                         Ես միայնակ,
                         Անօժանդակ:

Ի զառ ի վայր զընթացըս մեր, պաշարեցին շուրջանակի,
Վըշտացուցիչք երկունք ցաւոց, անընչութեան ձախողակի,
Ո՛չ հեռանան յինէն բընաւ, են պահապանք իմ դըռնակի.
                         Անբեր վիճակ,
                         Մերկիկ սենեակ,
                         Դատարկ քըսակ,
                         Անսուտ սևակ:


58


ԲՈՂՈՔ ԶՄԱՐՄՆՈՅ ԵԻ ՈՂՈՔ ԱՌ ՆՈՅՆ


Հոգիս գերեցի,
Ըզքեզ սիրեցի,
Կեանքըս ցըրեցի,
Ջանիւ ջըրեցի.