Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասացի քեզ վաղ,
Սիրովդ ես յոյժ պաղ,
Ի յընթացըս կաղ,
Ցօժար առ ի խաղ.
Էյ՛, մոլի, քանի՞ մէկ քանի:

Մահու պարտական,
Կըրկին սատակման,
Գըթոյ անարժան,
Թիւր յազգըս մարդկան.
էյ՛, գազան, քանի՞ մէկ քանի:


ԶԱՅԼԱԲԱՆՈԻԹԵՆԷ


Ես եմ ցըրօղ դանդաղանաց և գրաղանաց,
Եղեալ երկրդորդ իբր հեղինակ աշակերտաց,
Ցանկալի եմ չարացք բարեաց, իսկ և կուրաց,
Ո՛չ տամ կընաս երբէք ոգեաց և իրանաց:

Նըւաստագոյն հէգ ծառայից ձերոց նըման,
Զարթուցանեմ զձեզ ի քնոյ առ ըզբօսան,
Յուշից ձերոց փախուցանեմ զընդդիմակայն,
Եւ յորդորեմ ըստէպ-ըստէպ յիղձ բընական: