Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը հաճախ արտահայտվում են նաև ողբով, լացով, սրտամորմոք գալարումներով: Հայտնի է, որ ողբը հայկական քնարի զորեղ լարերից է և ուղեկցել է նրան ի սկզբանե: Հայ քնարերգության մեջ ողբով արտացոլվեցին հայության ազգային կյանքի բազմազան կողմերը: Պետրոս Ղափանցու ողբն ունի բանականության և զգացմունքի մի նոր շեշտ: Երգչի ողբն ու արտասուքը «անտակ ծովեր» կկապեն..., բայց բանաստեղծը, ինչպես հանճարեղ Նարեկացին, լցված է գալիքի հույսերով: «Ռղբակենցաղ և լալակոծ» երգչի դեպի հայրենիքն ունեցած սիրո և կարոտի զգացմանքեերը թրծվում են հույսի հնոցում: Ռղբ ու լաց, սուգ ու շիվան, բայց ոչ նահանջ, ոչ մահ, ոչ զիջում... այլ սպասումներ, երազանք, հավատ, լավատեսություն: Ռղբն արիություն է ծնում: Բանաստեղծը հույսով լեցուն ծառանում է իր ժողովրդի դեմ բարձրացող խիստ հողմերի՝ թշնամիների դեմ:

«Առ ազգն իմ պատուելի խորհրդաբար նշանակությամբ վարդի» երգում Պ. Ղափանցին հայ ժողովրդին կոչ է անում ոտքի ելնել, նախապատրաստվել պայքարի, բանակ, զորագունդ կազմել, սահման կանգնել, պատվար դարձնել լեռներն ու սարերը, օթևանել այնտեղ՝ մինչև հասնի իսկական Ժամը, ապա հորդորում է նա իր ժողովրդին ճանաչել սեփական ուժերը, չշտապել, գործել զգույշ, հստակ և մտածված, լինել տոկուն և շրջահայաց:

Բանաստեղծն իր ժողովրդի ազատության հարցը չի անջատում հույների և ընդհանրապես սուլթանական Թուրքիայի լծի տակ ընկած այլ ժողովուրդների ազատութեան հարցից. «Զգարնանէ Բիզանդիոյ, որ խորհրդաբար ակնարկի առ բնակիչս նորին» տաղը և «Դարձեալ զԿոստանդնուպօլսոյ ի դէմս վարդի և պիւլպիւլին, յորում զանազան նմա-