Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

60


ԽՐԱՏ ՅՈՐԴՈՐԱՆԱՅ, ՍԱԿՍ ԽՈՅՍ ՏԱԼՈՅ Ի ՉԱՐԱՑ


Անձն իմ լալի միշտ սըգալի, հի՞մ տառապիս և տապտապիս,
Չարաց եղեալ յաջորդ կցուրդ, հըրով ոխոյ յստակ տապիս.
Անզէն զինուոր մերկդ ի մարտի, զարհուրանօք է՞ր տագնապիս,
Յուսա՛ լաստուած, կարդա՝ առ նա, և լեր՝ նըմա միշտ խոստովան:


Թէ զիղձըս քո հատցես զատցես, ի յըզբաղմաց աշխարհայնոց,
Ներախառնեալ գըտցես ըզքեզ, ի սուրբ երամս աստուածայնոց.
Թէ՞ ես հարազատ, այս քեզ խըրատ՝ փախի՛ր, թագի՛ր յօտարայնոց,
Զի մի ալիքըն խուժական, տայցեն ըզքեզ յոյժ տատանման:


Խոցից վիրաց և խօթութեանց, գումարքըն բիւր ի թիւ գան դիւր.
Եթէ իցես առ շնորհատուն, ապախտաւոր ի ներքս թիւր,
Զմէ՞ մոռանաս ըզձայն փրկչին, որ միշտ գոչէ առ որդիս
— Եկայք առ իս և հանդերուք և մի լինիք տարտամական:


Չարասէր չարդ միշտ ընդ չարաց, յոյժ վաղվաղես առ ի չարիս,
Ախտիւ մեղաց խելագարեալ, կորուսանես զանմահ բարիս,
Օտար հըրով ցե՞րբ վառվառիս, յայն յիմարիս և ոչ մարիս,
Այն որ ըստեղծ ըզքեզ սիրով, յարեաց ի նա լեր անսասան: