Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

61


ԳՈՎԵՍՏ ԻՆՁ ՄԵԾԱՐԱՆԱՑ ԶԱՇԽԱՐՀԷ


Աշխարհս այս է աստուածագիծ և խըրթնաբառ ընտիր մատեան,
Բարւոք գիտեն որք ի դպրոցս յայս կըրթեցեալ յառաջ մատեան,
Վարժեցելոցն է գործակից առ ամենայն կերպ արշաւան,
Թէ անարժան և թէ արժան, է՛ օգնական միշտ անխափան:


Ըզմարգարիտ ակն և գոհար կըրէ ի ծոց իւր ընդարձակ,
Ազնիւ իրաց այլև յոռեաց՝ ինքն է ծընօղ դարձեալ դայեակ,
Բանականաց և անբանից ի կեանս ի մահ օթից բընակ,
էակ գոյակ առհասարակ, յայսմիկ սենեակ խառնաբընակ:


Ազգք և ազինք խոհեմապէս յայտնի եղեն զայս խոստովան,
Ըզմայր կոչել յորմէ՝ ունիմք մեք ըզսընունդ միշտ անխափան,
Առ բարձրացումն այս խոնարհիս անթիւ գիտունք զարհուրեցան,
Գութն հայրական, սէր փրկչական, միտք մուրացկան՝ անբաւական:


Ընդ ամենայն արարածոց, և սա էառ ի յըսկըզբան,
Սուրբ զօրհնութիւնն աստաածային, յոյր վերայ կայ հիմն անսասան,
Բայց ի կըրկնումն այլազանեալ, լուսազարդի այս աքսորան,
Ի թարթ ական ադինանման, միշտ մնացական առ յաւիտեան: