Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որք փայփայեն, այնք քայքայեն՝ ըզներքինս իմ և
զարտաքինս,
Եւ ըսպառնան ի վախճանի՝ զմահըս կըկինս և դժնայինս.
Եւ թէ ո՞րքան վիրօք լըցին, կամ ըզվերջինս, կամ ըզնախկինս,
Լեզուք համայն արարածոց՝ չկարեն ի վէպ դարձուցանել:


Գերեալք գոլով ամենեքին ի յանօրէն կամս որսողաց,
Ո՛չ որոշեն զորպիսութիւն անդէպ և դէպ ժամանակաց.
Ընդդէմ վարւին կամօք չարին, զօրէն զօրաց մոլեկանաց,
Ըստ օտար սեոռց ազանց կամին՝ զիս նըշաւակ կացուցանել:


Ի սէր անլոյծ ի կապ անքակ՝ միաբանին ընդ թըշնամեաց,
Եւ զցանկալիս, առհասարակ, մատենեն չարացըն չար կամաց.
Ըզգալ զղջալ չունին երբէք՝ ըստ կատաղի մոլեկանաց,
Զի ի վեըջին թըշուառութիւն՝ ըղձան ըզհէգս հասուցանել:


68


ԶԲԵՐԱՆՈՑ ՄԵՐՈՑ ՃԱՇԱԿԵԼԵԱՑ,


ՄԻՈՅՆ Ի ՀՆԳԻՑ ԶԳԱՅՈԻԹԵԱՆՑ


Հակընթերց սարակ,
Մըշտավառ կըակ,
Զամենայն վաստակ՝
Տամք քեզ միշտ ճարակ: