Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տաւիղ կենսունակ,
Գեղ ոսկետեսակ,
Յէսս աննըմանակ,
Կենսատու բաժակ:

Քեզ սիրտն իմաստնոց՝
Հաճելի օթոց,
Իսկ սիրտ տըղայոց
Միշտ բեռն է ցաւոց:

Ի քեզ բաւական,
Կըրես զամենայն,
Զլաւն և զանպիտան,
Զայն համանգամայն:

Ի քում յատակի,
Մերձն առ սենեկի,
Գանձ յագարակի,
Որ ո՛չ քանակի:

Յըստակ և վըճիտ,
Առ կենաց առիթ,
Ներբանից ծովու՝
Ընտիր մարգարիտ:

Երկնից նըմանի,
Ցօղիչ մաննայի,
Նորս Իսրաէլի,
Մինչ եմք ի մարմնի: