Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ մըթագնեալ ամպանըման գոռաս, գոչես.
Որոտալով ըզկայծակունս արտափըչես,
Ի բազմամեայ ալեաց ծերոց ո՛չ ամաչես,
Հընչես, փընչես՝ մինչև բերցես քարեայ կարկուտ:

Յէսս ամենայն ո՛չ գոյ ճըման քեզ մի բարի,
Թէ մոլորուն չիցէր ուղիդ առթիւ չարի,
Հի՞մ կեռ ու մեռ բանիւ վարիս իբր յիմարի,
Երկու երեք, երեք ու չորս, կամ եօթն ու ութ:

Քեզ բաւական է բան բանին, թէ այր իցես,
Այոն՝ այո՛, և ոչըն՝ ո՛չ, յո՛ր վայր իցես,
Յաւելորդաց երկիր՝ զի մի՛ զքեզ այրիցես,
Որպես կըրկուտ և կամ ծառուտ յոյժ ծարաւուտ:

Զորս այլ անդամք կորուսանեն՝ դու գըտանես,
Ջուղին անհուն ի մի կիտում փոյթ հատանես,
Եթէ իցես ուղիդ պատմիչ՝ ո՛չ տատանես,
էն բազմագութ, միշտ քեզ կարօտ, առ քո օգուտ:

Փոքրիկդ՝ ի քեզ, մեծդ՝ ի յաստուած, ի ցած բանի,
Ի յաննըմանսն՝ չանիս երբէք քեզ նըմանի,
Գով քեզ վայել, գիտնոց է ճահ կուռըն ջանի,
Ես՝ մերձ ի մահ, ծեր ւ անիմայ, այնց անհըմուտ:

Ողոքական կակուղ բանիւք պատասխանւոյ,
Փոյթ խորտակես ըզբարկութիւն ժըպիրհ մարդոյ,
Եւ թէ յորո՛ց զգաց իցէ գանձն յայտնելոյ,
Ծանուցանես, որպէս բառիւըն շիբօլէթ: