Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թիակք նաւուց և թևք հաւուց, չնչնոց կաւուց պաշտօնատարք:


Տարազագործք աննըմանից, նըպաստաւորք համայն գործոց,
Եղբարք տասունք զգայարանաց, թէ արտաքնոց և թէ ներքնոց,
Դուք ընկերօղք և, օգնականք և, սպասաւորք մըտաց մերոց,
Նուրբ արհեստից քաշ արարիչք, գըրօղք բանից սուրբ հաւատոց:


Զէնք բնութեան համեստատեսք, յոյժ վայէղուչք բանաւորաց,
Կըրկին վահանք և պահպանիչք, կայսերց ձերոց կենսատըւաց,
Միշտ միաբան աճապարէք առ ի վանումս հակառակաց,
Արի՛ ընկերք ձերապիսի, և բարեմիտք ոչ՛ ոք ունեց:


Պատառաքաշք պարունակօղք, ի ձեզ ըզկեանըս կատարուն,
Եւ մերձակայք տեսան Յիսուսի սուրբ խորհըրդոցն որ ի թագուն,
Եթէ կայցէք անաղտ անբիծ, յարակ մաքուր լուսափայլուն,
Անտարակոյս յօր հատուցման զվարձս առնուցուք շատ և անհուն:


Գործել պարծիլ մեր առանց ձեր՝ է՛ անհընար ամենևին,
Համբարք մառանք և շտեմարանք, արդեամբք ձերովք միշտ լընանին,
Դուք հայր և մայր աշխատանաց և արնեստից ծընօղք կըրկին,
Եթէ ջանից կըցորդիցիք, չիք ձեզ նըման առ ի բարին: