Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

67


ԶՈՏԻՑ ՄԵՐՈՑ ԸՆԹԱՆԱԼԵԱՑ


Իբր ի մարմնի միտք իրանաց անթև թռչունք,
Տեղեաւ ցածունք, բայց պաշտօնիւ կարի՛ բարձունք,
Ձեզ կարօտին անդամք մարմնոյ մեծք և փոքունք,
Բառնայք շալակ, շրջիք արագ, զօրեղ բըռունք:


Ի ճաշ մոլեալ յորովայնէ նեդիք դուք միշտ,
Յորմէ հոսի ի ձեզ առատ խօթութեան վիշտ,
Այլ ցայր պարկեշտ թէև իցէ յոյժ ամբարիշտ,
Այնըմ լինիք, ողջ ոլոգունք, յոյժ երագանք:


Յաջ և յահեակ չունիք աւագ, այլ՝ հասարակ,
Եւ ո՜չ լինիք միմեանց ներհակ, այլ՝ օժանդակ,
Ձուն զառ ի վեր և զառ ի վայր կամ խոտորնակ,
Ձեզ չէ հաճոյ ոլոր-մոլոր վայրաց կողմունք:

Դուք բեռնակիրք և անձնատարք ծառք կրկնակի,
Ճըրագակալք և պատուանդանք աշտանակի,
Բոլոր մարմին յենու ի ձեզ իբրև նեցկի՝
Ներքինք, վերինք, ցածունք, բարձունք, դէմք և թիկունք:

Թևաթափեալ անկեալ թռչնոց հանգիտանամք,
Եթէ ի ձէնջ խօթութեամբ ինչ օտարանանք,
Շարժիլ, գընալ յայս և յայն կոյս՝ անկարանանք,
Յորժամ իցեն ի ձեզ երկունք և թուլացմունք: