Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յորժամ հասցէ առ ձեզ սաստիկ սասանութիւն,
Ի ճանապարհս զազիր նեղաց մոլորութիւն,
Անդ շիջուսցէ վառեալ ճըրագն զիւր զօրութիւն,
Այլ չիք նըմա ի խաւարի ինչ ընտրութիւնք:


68


ԶԵՐԻՑ ՏԵԴԵԱՑ՝ ԶԱՇԽԱՐՀԷ ԵԻ ԶՀԱՆԴԵՐՁԵԼՈՅՆ


Վերինք, ներքինք, այլև միջինք տեղիք վայրաց,
Ունին ըզհակս յանդիմանել այնք իրերաց,
Ծիծաղ և լաց և թիւք աւուրց ժամանակաց,
Նախկինքն են յոյժ, կարի սակաւք, վերջինքն անբաւք:


Տըգիտութիւն, յիմարութիւն և ցաւ անճար,
Իմաստութիւն և գիտութիւն, այլև հանճար,
Գան և կըսկիծ, ողբք արտասուք և համայն չար,
Նախկինքն են յոյժ, կարի սակաւք, վերջինքն անբաւք:


Տիւ և գիշեր, լոյս և արև, մութն և խաւար,
Բարիք, չարիք, անցք ամենայն առ հաւասար,
Խաղաղութիւն և խռովութիւն համագումար,
Նախկինքն են յոյժ, կարի սակաւք, վերջինքն անբաւ:

Յայսմ աշխարհի ամենայն իրք են անկայունք,
Երբեմնականք, փոփոխականք և զաղփաղփունք,
Այլ հանդերձեալքն անթաւք անհունք և հաստատունք,
Անհաս մըտաց, անճառ լեզուաց, անտես աչաց: