Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱԿԱԻՈԻԿ ՅԻՇՈԻՄՆ ԻՆՉ ԶԱԳՌԱԻՈԻՑ, ՄԻՆՉ


ՅԻՇԵՑԱՔ ԵԻՍ ԶԿԱՔԱԻՈԻՑ


Դուք մեզ, մեք ձեզ զգեստիւք ընկեր,
Կոչմամբ գըլխոց ևս առընթեր,
Թէ տեսակաւ խուն ինչ տարբեր,
Սակայն կենօք՝ յո՜յժ գեր ի վեր:

Տենչիւ մատչիմ ի գովեստ ձեր,
Որքան է կար ի կարըս մեր,
Զի ոչ՜ փախչիք ի մէնջ ի ջեր,
Ի յեղանակես ցըրտաբեր:

Այնմ որ իշխեաց երկնից և հրոյ,
Դուք ճաշատարք այգ ւ՝ երեկոյ,
Այս ոչ՜ սակաւ ձեզ փառք չրքոյ,
Սպասաւորել առն աստուծոյ:

Մինչ գումարիք փոյթ ի յերամ,
Առանց պետի դուք համակամ,
Առ ցաւակցումն անկմանց միմեանց,
Տայք զարմացումն անգամ-անգամ:

Ի սուրբ գըրին, որ է կըտակ,
Յիշիք անդէն մեզ օրինակ,
Ձագուց ձերոց դեռ անվաստակ,
Տէր տայ նոցա կեր և ճարակ: