Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի կըրասէ ձեր գրռաւի,
Չարն ի կենաց փոյթ զըրաւի,
Ահա՝ գաղտնի որ ո՛չ գրաւի,
Ի մեկնութեանց մերըս ճառի:

Թէպէտ մէծի նահապետին,
Հակ երևիք սուրբ հրամանին,
Բայց չէ՛ յանցանք ամենևին,
Այլ առ սովու և յոյժ հարկին:

Եւ մանաւանդ գործ պաշտօնին,
Ո՛չ Էր ձեզ ճահ ամենևին,
Այլ առ մաքուր սուրբ աղաւնին,
Թեթև ճախրօղ յամպըս վերին:

Այո՛, ճայեկ, արև սոխակ,
Գայլագռաւք են, մեզ նրմանակ,
Սակայն՝ բարուք յոյժ անառակ,
Եւ ո՛չ ըստ ձեզ արի աւագ:


70


ԵԹԷ ՎՇՏԱՆԱՅ ՄԻ ԻՆՁ ԱՆԴԱՄՆ, ՎՇՏԱՆԱՆ


ԱՄԵՆԱՅՆ ԱՆԴԱՄՔՆ ԸՆԴ ՆՄԱ


Թէ փառազանք և թէ ըստրուկք, թէ կարգաւորք և թէ աղքատք,
Սիմեամբք զմիմեանս պարսէին հոգայ և ի պարտաց լինիլ ազատք.