Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ անդամոց որք իրերաց, սպասաւորեն անբըռնադատք,
Եւ են կարօտք դարձեալ միմեանց, զի իրերօք լիցին զըւարթք:


Վըշտացելոյն որ ի յինքեանս, այնմ առաաւել խընամ տանին,
Յայն պատաղեալ ամենեքեան, տարակուսին ի հոգ նորին
Ընդ որս եթէ ոչ՛ կըցորդի, մինն ի նոցունց ըզհետ նոցին,
Կա՛մ է հատեալ, և կամ մեռեալ, և կամ օտար ամենևին:


Այլ և զպատիւ և զանարգանս, զորս ընդունի ի մասին,
Համարին զայն ինքեանց եղեալ, իւրաքանչիւրքն ըստ առանձին,
Զի խընդակցին և ցաւակցին, և կան անշարժ յայս գըլխովին,
Եւ փոխանակ միմեանց ի մահ, մատաւ զինքեանս ի ժամ մարտին:


Եթէ չիցեմք սոպռ և անվարժ, չարահաւան և անուշիմք,
Սիրոյ բանիւ լուսազարդեալք, մեք ի միմեանց փոյթ անուշիմք,
Իսկ թէ ընդ լոյս ո՛չ գընայցեմք, միահաղոյն բանդագուշիմք,
Եւ ի միմեանց գարշիմք, ճօշիմք, թիւնօք լեզուաց հաշիմք, մաշիմք:


71


ՈՐ ՄՏԱԴԻԻՐՆ ԾԱՌԱՅԵԱՑ ԲԱԶՄԱՑ ԵԻ ԶՄԵՂՍ


ՆՈՑԱ ՆԱ ՎԵՐԱՑՈԻՍՑԷ


Անձն իմ բախած բիւրահարուած, հի՞մ խոտորիս յուղւոյն կենաց,
Սիըահարիս մոլեգնօրէն, միշտ ի վերայ անցաւորաց.