Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենայն ինչ յայսմ աշխարհի՝ են որոգայթք անըզգամաց,
Խո՛յս տուր փախի՛ր, և մի՛ յամիր, զի մի՛ կալցիս ի թշնամեաց:


Լաթ և հանդերձ, տուն և տեղի, ոսկի, արծաթ Եթովպիոյ,
Չեն փարելի զօրէն բարւոյ, իսկականի հողքն ի հողոյ.
Իբրև զհոսանսըն Նեղոսի, եթէ գայցեն քեզ ի մօտոյ,
Համստեսցես զայն կըղկբղանս, կրթեալ ի սուրբ առաքելոյ:


Ֆըրե՛ր Ֆէլիքս, է միապէս, մերըս հանդէս ներ կենցաղոյս,
Յիւրաքանչիւր ցաւ և ի կիրս, մի՛ լինիցիս մըտօքդ անյոյս.
Աշխարհս է տուն, յոյժ ծխալից, մութն և խաւար, իսպառ անյոյս,
Որ միշտ ջանայ, խըլել, գերել և կործանել առ ի վայր կոյս:

Այն արարիչն արարածոց, որ բընակի յանմատոյց լոյս,
Եկն և եղե սիրոյդ եղբայր, այնու արար զքեզ մեծայոյս.
Շրջահայեաց լեր ապայշէն, ի վեր ի վայր, յայս և յայն կոյս,
Բաց յայնմանէ, ոչ ո՛ք լինի, մեզ ձեռընտա ներխոր քընոյս:


Յայսմ հետէ զի՜նչ գոյ բաժին, մեր յաշխարհի այս հիւրատան,
Որ և այնքան յանդըգնեցաւ, մինչև յայտնի տայ փորձութեան,
Եթէ եղև փրկչին քո լոյ, յստակ նենգօղ և դաւաճան,
Մի՛ վարկցես թէ թողլոց իցէ, ըզքեզ միայն անպարտական:


Եկ, պանդախտ, ե՛կ, լուր սիրակցի քոլոյ բանից և լեր ըզգաստ,
Թէ և կարի յոյժ անագան, պարգեւս՝ զըմտաց քոց զառագաստ.
Մի՛ յապաղեր դառնալ առ տէր, իբր անըզգայ յագեալ գըրաստ,