Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անդ հեռաբնակ և հետևակ, ընդիս հեծեալ և համաբնակ,
Մարտն ի վերայ մերկանարմնոյս, յո՜յժ ծառացաւ օրըստօրէ:


Ըզբօսանաց իւրոց տեղի, արար զհոգիս վայրաբընակ,
Եւ թիւնաւոր փըշովք ելից, որչափ իցէր իւրն ախորժակ.
Զբոլորն ինքեան սեպհականեաց, ո՜չ ունելով զոք հակառակ.
Արմատ ձըգեալ յաջ և յահեակ, անտառացաւ օրըստօրէ:


74


ԶՀԱԻԱՍՏՈԻԹԵՆԷ ԵԻ ԶԱՆՀԱԻԱՍՏՈԻԹԵՆԷ ՄԱՀՈՒ


ԵՒ ԶՊԱՏՐԱՆԱՑ ԱՇԽԱՐՀԻՍ


Ըզգոյութիւն քո մոռացեալ, քառոտանեաց ընկերացար,
Եւ գարշելեացն առ ի նոցունց, ամենայնիւ նըմանեցար,
Ո՜չ յաշ ածես, թէ աստի՞ ուր, ի վայր անկեալ կործանեցար,
Զի բանեղէնդ այդ տեսութիւն միգապատեալ յոյժ կուրացաւ:


Մերկ եկելոյդ մերկ չըւեցումն, անտարակոյս յոյժ յայտնի է,
Բայց թէ ո՞րպէս, կամ ո՞ւր և ե՞րբ և կամ որո՞վ, այն գողտնի է,
Անշընչանալդ և մեռանիլդ, զի այս և քեզ հաւաստի է,
Փըցուն պատան, նեղիկ տապան, ժըժմանց կայան քեզ օթարան:


Հի՞մ ո՛չ զըզուիս յաքսորանաց, և փըշաբեր սուտ կենցաղոյս,
Որ միշտ վարէ փաղաքշանօք, զքեզ ի մըթին խաւար անյոյս,
Բաց ի գանից և խըթանից, այլ զի՜նչ առեր յայս անգըթոյս,
Մուադ եղև սուգ և կեանքըդ փուք, ոչ՛ երբէք շուք այլ քուք և թուք: