Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարդապետ, Արսեն Բագրատոււնի, Հարաթյուն Ալամդարյան, Ղևոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Ալեքսանդր Ծատուրյան և այլք:

Պետրոս Ղափանցու գրական ժառանգության երկրորդ ընտիր մասը երկտող և քառատող բանաստեղծություններն են:

Մեր անցլալի գրականաթյունից փոքրիկ բանաստեղծություններ, բարեբախտաբար, շատ են հասել: Հայտնի է, առաջին բանաստեղծը Ներսես Շնորհալին է, որ թողել է այդ ժանրի մի խոշոր հավաքածու՝ թվով շուրջ 300 փոքրիկ բանաստեղծություններ, քառյակներ: 18-րդ դարում տարածվում և նոր հատկանիշներ է ընդունամ փոքրիկ բանաստեղծության այդ տեսակը: Այդպիսի բանաստեղծությունների առանձին շարքեր ունեն Ստեփանոս Դաշտեցին, Պաղտասար Դպիրը, Հակոբ Նալյանը, Պետրոս Նախիջևանցին, Հովհաննես Կարնեցին և այլք:

Պետրոս Ղափանցու փոքրիկ բանաստեղծությունները ուշագրավ են նյութով, բովանդակությամբ, շոշափված հարցերի բազմազանությամբ: Երբ ընթերցողը թափանցում է նրա հայրենիքի և բնության երգերի մեջ, նրան թվում է, թե երգիչը այլ խնդիր չունի, քան իր ժողովրդի հավատքի և քաղաքական կյանքի ազատության խնդիրը. երբ ծանոթանում է նրա կրոնական և բարոյախրատական, իմացաբանական երգերին. թվում է, մարդու բարոյական վերափոխության հարցն է մի այն մտահոգում բանաստեղծին: Բայց, ահա, նրա երկտող և քառատող բանաստեղծությունները նաև այլ հարցեր են շոշափում: Այդ երգերը և կապվում են նախորդներին, լրացնում նրանց, և իրենց արվեստով առանձնանամ են նրանցից: Դրանք միաժամանակ ցույց են տալիս,