Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միշտ առ բարին ծոյլ և դանդաղ, շրջիս իբրև վայրենական,
Այլ չարութիւնս փոյթ և յօժար, արագընթաց քան զամենայն,
Այգիք պարտէզք և բուրաստանք, աչաց ւ ունկանց յագումն
ո՜չ տան,
Մէր կեղծական, տօն անցական, ցաւքն անխափան, վէրք
մնացական:


Ընդէ՜ր լինիս դու կենդանիդ, մեռելալ գործոց դիր և տապան,
Եւ մինչև ցե՜րբ բեռինք ծանունք, ի վերայ քո ըստուարանան,
Փութա՛ ճեպով, մատո՛ արագ, տո՜ւր գանձըն քո առ հանգըստեան,
Լըծակ քաղցրիկ, թեթև բեռնիկ, դու որդեկիկ, նա՛ քո հայրիկ:


Ըզշուք փառաց քոց պարծանաց բիւր պատրանօք յափըշտակեաց,
Հայեա՜ց արդէն զիա՜րդ ընկէց ի գարշութիւն նախատանաց,
Լոյսն է խաւար, խոստումն է աստ, բանքն անիրաւ՝ կարթք պատրանաց,
Փոքր ինչ զարթիր, ի փորձ մատիր և մի՛ քեզէն անհաւատիր:


Յանարժանից խո՜յս տուր, փախիր՝ իբր յերեսաց թիւնաւորաց,
Մատի՛ր յարեաց յար ժանաւորս, զի իցեն քեզ փառք պարծանաց,
Մի՛ թախանձեր ըզքեգ ի ցաւս, այսր աշխարհի ողոքանաց,
Զի է կաւատ չարախըրատ, բարեօք աղքատ, կիսատ, թերատ: