Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

75


Ի ԴԻՄԱՑ ԱՍՏՈԻԱԾԱՅՆՈՑ ՄԱՏԵՆԻՑ ԲԱՐԱՌՆԱԲԱՐ'


ԱՌ ԸՆԹԵՐՑԱՍԷՐ ՄԱՆԿՈԻՆՍ


Ես եմ արև, ամենափայլ բազմազեղուն,
Լոյս ի յուսոյ, և ճառագայթ՝ անճառ անհուն,
Բայց ոչ աչաց և ոչ՝ մարմնոյ տըկարագոյն,
Այլ գերաբուն յաւէտ խօսուն ի միտս հոգւոյն:


Զի արարիչն, երբ զարարածս փառաւորեաց,
Բիւր պարգևօք ճոխացուցեալ գերապատուեաց,
Սակայն ինև հրաշազըննին թագազարդեաց,
Զոր քաջ գիտե զբուն հայրենիս այր իմաստան:


Զիս մարգարիտք լուսափայլում կան ծըրարուն,
Սըփռեալ ի գիրս, յորամ շրջիս անկիւն-անկիւն,
Որք տըքնութեամբ դեգերելով գործեն ըզգուն,
Այնք ըստանան զիս և լինին բազմաբեղուն:


Ո՛չ որք փութան առ դասատուն այգուն-այգուն,
Գոլ կարիցեն շահավաճառ և մեծատուն,
Այլ որք կըրեն անշընչախառն ըզցաւ քաղցուն,
Կերպակցապէս լինին հասուն և կատարուն:


Շարակայի առ այս նըպաստ և միտք ցածուն,
Յորս և աղօթք՝ յորդ պրտասուօք յոյժ աճեցան,
Մանուկ նիրհուն և մըրափան ինձ չէ սիրուն,
Այր մաքրասուն միայն լինի ինձ գանձատուն: