Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

76


ԶՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՑ


Աշխարհահեծ և կարեկիր ոգիք աննիջք,
Աստուածութեան սուրբ հայելիք փայլունք և ջինջք,
Ապականիչքն այգեաց հոգաց մոլեալք ընկինճք,
Յահէ ձերմէ եղեն աղուեսք փոքունք և չինչք:

Որպէս երգնակ ի սէր վարդի անլուռ գոչէք,
Կսրեկցաբար զմեզ ի մահու ի կեանս կոչէք,
Փախչիլ արագ ի չար մեղաց ըզմիտս հաճէք,
Որով և զմեզ թարշամեցեալ գոլ ճանաչէք:

Սէր ձեր անհուն խորշ եզերօք ո՛չ պարագրի,
Եւ երախտեաց որքանութիւնն երբէ՜ք չչափի,
Յիւրաքանչիւր ընթացս և քայլս մեր ի յերկրի,
Աոռնթերեալ կայք յօգնութիւն անմեկնելի:

Մեզ անկելոցս ի ձերոց սուրբ եղբայրութեանց,
Խաւարելոցս անբաւ չարեօք անշնորհութեանց,
Փոյթ կարկառել ձեռն ի փրկել ի վարձութեանց,
Առ պաղատիմք յանգութ վայրացս աքսորութեանց:

Որդիք լուսոյ, ձըրի միջնորդը ազգի մարդկան,
Պարիսպք հրեղէնք եկեղեցւոյ յո՜յժ սոսկական,
Յորժամ հոգիք ի սէր ամբիծ յառաջանան,
Յայնժամ և դուք բերկրիք ի տօնըս տարեկան: