Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զէնք ձեր հատու՝ վըտակք աչաց աղաղակաւ միշտ
անմըռունչք,
Եւ զորս ունիք ի նոյն կըրթէք նորավարժից դուք դասատունք:


Նախամարտիկք ի ճակատու թեթեընթացք և համաշունչք,
Արիասիրտք ըստ առիւծուց ի նինջըս ձեր մըտօք արթունք,
Կրկին հոգիք ի մի մարմնում, չիք ինչ ի ձեզ խորդ բաժանմանք,
Եւ ո՛չ տըրտունջք և կամ ցասմանք և սերտ սիրոյ խուն նըւազմունք:


Խոշոր ըզգեստք, կարծր անկողինք և շարք դառինք ձեզ անուշունք,
Զի ո՛չ ձըգտին յինչս աշխարհի ըստ մեր ըղձից ձերդ ախորժմանք,
Ընդեղինաւ և բանջարով դուք շատանայք յարակ անշուշտք,
Ամպախաղաց սուրբ աղաւնիք և մարդասէր մաքուր ծիծռունք:


Ցայգ և ցերեկ ի կեանըս ձեր կայք անձանձիր ի արթնութեան,
Դուք գործելով փըշրել փութայք՝ զթակարթ դիւացն յոր թագըստեան,
Յանհուն զօրաց անդընդայնոց ո՛չ ամբոխիք ի յարձակման,
Քաջայորով հարց միանձանց դուք հարազատ օրհնեալ սերունդք:


Ի փարախի ամրափակեալք՝ անմեղ գառինք միշտ խոտաբուտք,