Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդ ահագին չար վիշապաց մարտընչելոյ քաջահըմուտք,
Մարմնականաց մեքենայից իսկ և զինուց չէք ինչ կարօտք,
Գուք թալպիօթք, միտք ձեր ամրոցք, բերանք, լեզաք ձեր զինատունք:

Բաւիղք խորշից անմարդաբնակ, ձեզ փառունակ գահաւորակ,
Բազմահաւաք ահեղ բանակ, իւրաքանչիւրքդ քաջ նահատակ,
Տերըդ գումար գերշարունակ, է՛ բովանդակ լուսագոյակ,
Հոգեսնունդ սուրբ զըւարթունք, հոգիք ամբիծք և իմաստունք:

Այլ մեք անճարք իսկ և տըկարք, ո՛չ են պիտոյ մեզ առիւծանք,
Զմեզ բաւական են գերելոյ, մանր ըզգայունք չինչք և փըցունք,
Զի անզօրիցն յոյժ ի նոցունց, կամաւ եղաք արդէն նըկունք,
Որոցս հասցէ միշտ յօգնութիւն, սիրահաստատ ձերդ փութացմունք:


79


ԶՅԱՐԱՏԵԻՈԻԹԵՆԷ ԱՌԱՔԻՆՈԻԹԵԱՆ ԺԱՄԱՍԻՐԱՑ


Զհանգիստ նընջման թերի թողեալ ի գիշերի լեր քընահատ,
Ըստ օրինի արանց արեաց, յօժար կամօք անբըռնադատ,
Որք կարես և է հընար, փութա՝ գոլ միշտ պարզ ւ անարատ,
Մի՛ այսօր և մի այն օր միայն, այլ զօր ամենայն: