Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի՛ խընայեր յինչս ինչ երբէք, յոր իրաց և գոյ ի քեզ թափ,
Կարօտելոց զայն շնորհեսցես, միշտ անկըշիռ անթիւ անչափ,
Լե՛ր ձեռնառատ և մի՛ կարկամ, հեղ զոր ունիս ի տուր ափ ափ,
Մի՛ այսօր միա՛յն և մի՛ այն օր միայն, այլ զօր ամենայն:

Ի սուրբ սեմոց սրբոյ մօր քոյ, յորմէ ծընար լե՛ր անընդհատ,
Որպէս որդի մի հարազատ, միշտ ի ծնողաց իւր անանջատ,
Իսկ անհաւատն է ի նախատ, մօրն անարգանք խորթ անխըրատ,
Ո՛չ այսօր միայն և ո՛չ այն օր միայն, այլ զօր ամենայն:

Թէ զաշխարհէ, թե ըզմարմնոյդ, և թէ զայլոց ունիս գանգատ,
Անդ աղօթիւք բողոք կալջիր ասա լըրիւ և անթերատ,
Արդար է տէր և զայն սիրէ յաւէտ զանպարտ և զայր աղքատ,
Ո՛չ այսօր միայն, և ո՛չ այն օր միայն, այլ միշտ յաւիտեան:


80


ԴՐՈԻԱՏ ՈՂԲԵՐԳԱԲԱՐ ԱՌ ՀԱՆԳՈԻՑԵԱԼ ԸՆՏԻՐ
ԴՊԻՐՆ ՊԱՂՏԱՍԱՐ
Քերթող համեստ, անհաւասար,
Ի հայկազնեայս յաշխարհամար,
Ըստ առաջնոյն անյաղթահար,
Նըմին նըման ի կեանս անփառ: