Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կուսակրոն բանաստեղծը խորապես ապրել է իր ժամանակը:

Պետրոս Ղափանցու երկտող և քառատող բանաստեղծութիւններում խրատի բարոյագիտության թեմատիկ ընդգրկումները մեծանում են: Նա պախարակում է չարալեզու, անձնապաշտ մարդկանց, պառակտիչներին: Բանաստեղծին ամենից առավել մտահոգում են մարդկանց բարոյական կերտվածքի ու դաստիարակության խնդիրները. դրանք թեև նորություններ չեն մեր ուսուցողական հարուստ գրականության համար, բայց 18-րդ դարում հնչում են յուրովի:

Հայրենիքի և բնության երգերում հայրենասեր մարդու հոգեընկալումները լիապես ներդաշն են բնության հետ: Այստեղ բնութիւնը մեծ խորհուրդ ունի. նա կապում է մարդն ու հայրենիքը միմյանց, սերտ մտերմություն, միասնություն է ստեղծում նրանց միջև. բնութիւնը դառնում է ազատասեր մարդու խոհերի, մտորումների թարգմանը, նրա ցավերի ցավակիցը, ընկերակիցը, նրա կրած զրկանքների, հոգեկան և ֆիգիկական տանջանքների ականատեսն ու վկան: Թեև բնությունը Պետրոս Ղափանցու երգերում ազգային, տեղայնական բացորոշ հատկանիշներ քիչ ունի, սակայն ով գեթ մի անգամ զգացել է Սյունիքի բնության կախարդական հմայքը, կարդալով այդ երգերը, իրավունք ունի մտածելու, որ հայրենի բնությանը կարող էր զգայուն բանաստեղծի ստեղծագործական ներշնչման այսպիսի հորդառատ աղբյուր դառնալ:

Պատկերների գունագեղության ու ճոխության հետ միասին երգչի քնարը աչքի է ընկնում նաև լեզվի, բառապաշարի հարստությամբ: Նա այն բանաստեղծն է, որի տաղերը աչքի են ընկնում դասական, գեղեցիկ, ճոխ, պատկերավոր