Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեյարմար լար և քընար,
Ունկանց խըլից՝ փող ազդարար,
Ներսոփեստից՝ գեր գեղապար,
Եւ հանճարով գոյդ հաւասար:

Գոհար ականց, անգին ծըրար,
Փունջ մարգարտի գեղեցկաշար,
Քաղցրատեսիլ գիշերավար,
Գեղածիծաղ և զուարթարար:

Առաւօտին ցօղ շահարար,
Ժամ ոսկեղէն շաղապարար,
Գարնան արև մեծապայծառ,
Ի գեղ վարդի գոյն շարայար:

Ակառ ոսկեայ կրկնապատուար,
Անգիտութեանց ընդդիմահար,
Ի նորն Հըռօմ յոգունց սատար,
Պահեալ անահ և անշըւար:

Շարադրութեան նոր թալպիօթ,
Համայն զինուց իբր անկարօտ,
Միտքն աճեցան բանն համառօտ,
Պարզ և յըստակ, յուլից յամօթ:

Երգեր քոյին, երգոց նարօտ,
Եւ դիպակեայ ձիր պարեգօտ,
Իւրաքանչիւր բառքն ոսկեզօդ,
Արանց գիտնոց անհատ արօտ: