Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սըրբազնագրեալ լեզուիդ յանօթ,
Այոն և ոչն ճրշմարտայօդ,
Զոր և տեսաք մեք ընդաղօտ,
Որում մընամք արդեն կարօտ:

Կամք որսողին ախտիւ թօնօդ,
Կարկեալ մընաց անհետազօտ,
Զի զծընգասէր կասին ծընօտ,
Չետես երբէք լիրբն անամօթ:

Ի վէճ բանից դիմապատկառ՝
Հաւան, հըլու և ո՜չ յամառ,
Այլ ի վըճիռ՝ զուտ և արդար,
Առ պատասխան յար անաչառ:

Թանձրաբարբառ գեղջուկ տըխմար՝
Ի քէն եղև արժանափառ,
Մանուկ անկիրթ և անկատար՝
Վարժեալ գըտաւ արդիւնաբար:

Ա՜խ, աղէտիս, որ խամրացար,
Անկեալ ի չու, յոր ըղձացար,
Թըռեար յերկրէ և հեռացար,
Ի մայր Սիօն ընծայեցար:

Թողեր լաստիս ի սուգ երկար,
Զմեզ ազգովին առհաւասար,
Արկեալ ի լաց յոյժ անվըճար,
Յորոց լինին կեանք մեր աւար: