Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոյս ի յելից գով անվըթար,
Քերթեալ բառիւք հոմերաբար,
Բիւրըս կրկնեալ ի մի գումար,
Քեզ վայելէ իսկ բընաբար:


81


ԶԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ


Խաղաղութիւնն է ամրոց մի և անառիկ աշտարակ,
Որք հետևին նըմա կտրեն՝ Հայր մեր ասել համարձակ.
Ոչ ինչ կոհակ զայս սուրբ դըղեակ, կարե երբէք վընասել,
Զի երանին մեզ հաւաստէ, զոր չէ հընար ապուսել:

Խաղաղարարն է իսկապէս՝ Հօր Աստուծոյ հարազատ,
Եւ աստ և անդ փառօք փարթամ, յախտից ազատ անաշխատ:


82


ԱՌ ՄԱՅՐՆ ՈՂՈՐՄՈԻԹԵԱՆ...


Ծառ խընկաբեր եդեմաբոյս՝
Անթառամ սէր իմ անթառամ,
Աղբիւր կընքեալ ի պարտիզի,
Քաղցրահամ սէր իմ, քաղցրահամ:

Անհըպելի և նորատունկ,
Բուրաստան սէր իմ բուրաստան,
Դալարաբեր և լուսազարդ՝
Անդաստան սէր իմ, անդաստան: