Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8


Զբողոք կալելալ՝ ըզքէն գըրէ
          Սէրն իմ ուշիմ, արդարաբան,
Եթէ ունիս պատասխանի,
          Ահա՛, ատեան, արդ, արա՛ բան:


9


Իրաւունքն է՝ ի քաղաքի
          Աղտից մաքրօղ զերթ կալաքար,
Զի ո՛չ պատժօղն ինքըն պատժի,
          Եւ զօրինակ քեզ, կա՛լ աքար:


10


Հոգիք յոգունք, հոգօք հոգնին,
          Վասըն բանից նոր ոգելոյ,
Եւ ո՛չ հոգան զհոգիս իւրեանց՝
          Ի հնութենէ նորոգելոյ:


11


Յերկուց ականց մինչ արտասուք
          Ի վայր իջեայ յորդանան,
Լինին հոգաց նոր աւազան,
          Իսկ և երկրորդ Յորդանան: