Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզվով ու ոճով, թարմ ու նոր բառարանային հարուստ պաշարով: Բառերի ընտրության, բառաձևերի, բառակապակցությունների ստեղծման և նրանց կիրառման հարցում միշտ զգալի է երգչի բարձր ճաշակն ու ճկուն մոտեցումը:

Բանաստեղծը նաև տաղաչափության, հանգի վարպետ է, այս հարցում նրա կատարած դերը գրավոր գրաբար բանաստեղծության մեջ նորարարական է: Հատկապես բառախաղ, փակ, ներքին և վերջընթեր հանգերի արվեստը նրա մոտ հասնում է կատարելութրսն: Այս խնդրում նա մրցակից կարող է լինել մի դեպքում Ներսես Շնորհալուն, մյուս դեպքում՝ Սայաթ-Նովային:

Բառախաղ հանգավորման արվեստի բարդությունը ստեղծվում է մի կողմից՝ գաղափարի, խոսքի, մտքի, զգացմունքի, մյուս կողմից՝ հնչյունական, բառային, հանգային արվեստի չափի և ձևի այնպիսի միասնությունից, որ դժվար է ասել, թե բանաստեղծը որի վրա Է ավելի ջանք գործադրել՝ ձևի՞, թե՞ բովանդակության, ո՞րն Է ավելի շեշտում՝ ձև՞ը, թե՞ բովանդակությունը, որո՞վ Է կամեցել ավելի ազդել ընթերցողի վրա՝ ձևով, թե՞ բովանդակությամբ: Այսպիսի միասնությունը քնարական բանաստեղծության ամենաէական հատկանիշն է:

Պետրոս Ղափանցու աշխարհիկ գրեթե բոլոր երգերը և հոգևոր, խրատական երգերի մեծագույն մասը բարեհնչուն և ախորժալուր են հանգավորման բարձր տեխնիկայի շնորհիվ: Բանաստեղծը ներքին հանգավորման քարացած ձևեր չունի. տարբեր երգերում, նույնիսկ միևնույն երգի տարբեր տներում, բազմազան ձևեր է կիրառում:

Նրա մի շարք երգեր ժողովրդական բանաստեղծության համ ու հոտ ունեն: Օգտագործելով հանդերձ ժողովրդական,