Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

1

Ի ՍՈԻԳ ԵԻ ԼԱՑ ՕՐԴ ՄԸՏԻ

«Առ ազգն...», բանաստեղծությունների շարքի առաջին երգն է, խորադիրը՝ «Առ ազգն իւր սիրելի», հեղինակի վկայությսւմբ ձայնագրված է եղել և երգվել է: Եղանակավոր են Պ. Ղափանցու «Գրքոյկ կոչեցեալ Երգարանի» Ա—ԼՋ (36) բանաստեղծությունները. Մինչև ցաստ երգեցմունք եղանակաւորք ընդորս կցորդին և թիւ ասացուածքս այսոքիք՝ որք հետևին»: («Երգարան», էջ 5—63): Դրանցից սույն գրքի բնագրի բաժնում ընդգրկվածները հետևյալ թվահամարների բանաստեղծություններն են՝ 1. 6—13, 15—19, 21—23, 25, 26, 28—30. ընդամենը 22: Գրանք բովանդակությամբ ազատասիրական, կրոնա-հայրենասիրական երգեր են:


Մեր երաժշտագետների ուշադրությունն ենք հրավիրում 18-րդ դարից մեզ հասած հայ դասական և աշուղական երգարվեստի առանձնահատկությունների, հնի հետ նրանց ունեցած կապի և այլ հարցերի վրա:


Բանաստեղծութեան ներքին, իմաստային ուժի աստիճանական զարգացման համաձայն, 9-րդ տունը պետք է լիներ վերջում՝ 11-րդ տան տեղը: Սակայն, բնագրին չմիջամտելու մեր սկզբունքի համաձայն տպագրում ենք մեզ հասած վիճակով:


Պահպանվում է նաև Մաշտոցի անվան Մատենադարանի № 3311 ձեռագրում, թերթ 22ա—23ա, 18—19-րդ դարեր: (Այնուհետև կնշվեն այս ձեռագրի թվահամարը և էջերը): Ջեռագիրն ամփոփում է միայն Պ. Ղափանցու երգերը: Հավանաբար, ընդօրինակված է տպագրից, սկիզբը և