Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջը թերի են. 16ա թերթում կա հետևյալ հիշատակությունը՝ «Ի վայելումն տիրացու Յոհան Փառկցով»:

Նիկողոս Քարամյանը, իր «Մեր հին երգիչները» հոդվածը գրելիս, ձեռքի տակ է ունեցել այս ձեռագիրը (Գևորգյան հավաքածու, № 630, «Արարատ», 1895 թ., էջ 12): Պ. Ղափանցու բանասաեղծությունները պահպանվում են նաև բազմաթիվ այլ ձեռագրերում:


2

Է, ԻՄ ՎԱՐԴԻԿ, ԸԶՔԵԶ ՈՂԲԱՄ ԱՄԻ-ԱՄԻ

«Վարդ» խորհրդանիշով «Ազգին» նվիրված երկրորդ բանաստեղծությունն Է: Խորագիր՝ «Առ ազգն իմ պատուելի խորհրդաբար նշանակութեամբ վարդի»: «Կարմելոս», «Լիրանան» և «Սանիր» լեռները, իրենց բարձրությամբ ու անմատչելիությամբ ազատասեր, ապստամբ քրիստոնյաների համար պայքարի խորհրդանիշներ են եղել: Ըստ ավանդության հռոմեացիները Կարմելոսի վրա պահապան զորք են ունեցել և հաղթական կամար կանգնեցրել: Պ. Ղափանցին ևս փոխաբերական իմաստով է հիշում այդ լեռների անունները:

Թեոդիկն իր «Ամէնուն տարեցոյցի» մեջ (1915 թ., էջ 9) տպագրելով այս բանաստեղծությունը (1—5, 10, 11-րդ տները), գրում է. «Ինչ- ինչ տուներ հապավեցինք սույն միամիտ, հայրենաշունչ տաղին ուռգնությունն անեղծ պահելու համար և հրատարակելով զայն, աղեցինք, մանավանդ, վերարծարծել հիշատակն այն վեղարավոր աշուղին, որ մոռացված մըն է շատերեն, նույնիսկ հայ մատենսւգրությսւն պատմությամբ զբաղվողներեն»: Թեոդիկը Պ. Ղափանցուն աշուղ է կոչում՝ նրա երկերի ժողովրդական շունչը հաշվի առնելով: «Ամէնուն տարեցոյցի» արժանահիշատակ խմբագիրը «միամիտ ու հայրենաշունչ տաղ» խոսքերը գրում է սրտի մորմոքամով, ցանկանալով ասել, որ դեռևս 150 տարի առաջ՝ «վեղարավոր աշուղը» հուսացել է հայրենիքի ազատությունը, երգել է այն մեծ հավատով ու ներշնչումով, բայց անցել են շատ ժամանակներ, և այդ ազատությունը չկա...