Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Ի ԹԱՆՁՐԱԽԻՏ ՄԱՅՐԵԱՑ Ի ՅՈՍՏՈՅ ՏԸՆԿՈՑ

Խորագիր՝ «Զվշտակրութենէ հայրենեաց մերոց, ի դէմս զանազանից նմանութեանց»: Բանաստեղծութեան առաջին տունը բաղկացած է վեց տողից, իսկ մնացած չորս տները՝ չորսական տողից: Այս խախտումը, սակայն, չի թուլացնում բանաստեղծութեան թափը. առաջին տունը պարզապէս կարդացվում է ավելի երկար շնչով: Ներքին բովանդակությամբ համապատասխանում է «Ազգին» նվիրված վերոհիշյալ երգերին: Բանաստեղծը բնութեան եբևուեթների միջոցով է արտահայտում իր ժողովրդի ազատասիրությունը:


5

ԸԶԹՈՅՆ ՄԱՀՈԻ ԱՐԲՈԻՑԱՆԵԼ

Խորագիր՝ «Գործ թշնամւոյ»: Հանգավորման եղանակը (ինչպես և նախորդների) ժողովրդաաշուղական է: Առաջին տան երկրորդ ու չորրորդ տողերը և մնացած տների վերջին տողերը կառուցվում են նմանահնչուն և նույն բառերի սրամիտ, խորիմաստ խաղով:

Հանգավորման այս ձևը, որ կիրառում են նաև Պաղտասար Դպիրը և նրա գրական դպրոցի մյուս հետևողները, կատարելութեան են հասցնում Պ. Ղափանցին և Սայաթ-Նովան:

Սայաթ-Նովան հաճախ է կրկնում երգի առաջին տան բոլոր տողերի վերջին բառերը: Պ. Ղափանցին ավելի նախընտրում է առաջին տան միայն երկրորդ և չորրորդ տողերի վերջին բառերը կրկնելու եղանակը:

Արժանահիշատակ հայագետ Մորուս Հասրաթյանի այն հայացքը, թե Սայաթ-Նովան «...մերժեց տաղերգուների դարավոր քարացած բանաստեղծական ձևերը, առաջ քաշելով ժողովրդական ոճերն ու ներդաշնակ՝ բացառիկ սիմֆոնիայով հանգավորման եղանակները» (Տես Սայաթ-