Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նովա, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածու, առաջաբան, էջ 38), միակողմանի է: Մի՞թե Դր. Նարեկացու, Ն. Շնորհալու, Կ. Երզնկացու, Գր. Աղթամարցու, Պաղտասար Դպրի և այլոց տաղերում իշխում են «բանաստեղծության դարավոր քարացած ձևերը»: Մի՞թե Սայաթ-Նովայից առաջ Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրը և այլք չստեղծեցին «ժողովրդական սիմֆոնիայով հագեցված տաղաչափության և հանգավորման եղանակներ»: Սայաթ-Նովայի ավսւգ ժամանակակցին՝ Պետրոս Ղափանցուն, հատկապես բնորոշ էն «Բացառիկ սիմֆոնիայով» հանգավորման եղանակները: Սայաթ-Նովան համեմատելի է իր հայ նախորդներին և ժամանակակիցներին ոչ միայն մարդկային վեհ ու գեղեցիկ զգացմունքներ արտահայտելու առումով, այլ նաև իր բանաստեղծական, տաղաչափական արվեստով: Նա բացառիկ է հանճարեղ իր եռալեզու աշուղական երգ-բանաստեղծություններով...


6

ԾԻԼ-ԾԻԼ ՈՍԿԻ է ՎԱՐԴԻ ԹԵՐԹԵՐԸՆ

Խորագիր՝ «Ջվարդէ և զլուսնահաւոյն, պարզ բանիւ»: 18-րդ դարի ամենաժողովրդական երգերից մեկն է: Վանում այնքան տարածված է եղել, որ կարծել են, թե հեղինակը վանեցի է:

«Բազմավէպի» խմբագրությունը «Բանասիրական տեղեկութիւն» («Ազգային երգ: Վարդ և սոխակ») ընդհանուր խորագրի տակ ներկայացնելով այս երգը, գրում է. «Վարդը և սոխակը արևելյան երգոց մեջ ինչ տեղ որ ունին, ո՛չ ծանուցանելու և ո՛չ ծանոթ ըլլալ իմացնելու կարոտ է, միան հոս դրված երգը այն սովորական երգերու ոճեն շատ տարբեր ըլլալովը՝ արժանի և շսւտ ալ արժանի կը սեպենք հրատարակելու, վասնզի ասիկա մեկ բնական՝ հայկական ու նարեկական վարպետի զրուցվածք մը անի... Կարդա ու դատե» («Բազմավէպ,» 1857, էջ 838):

Սիմեոն Երեմյանը իրավացիորեն «Երգ երգոց» է կոչվում այս բանաստեղծությունը: «Սոխակները,— գրում է նա,— կարոտակեզ վարդին ետևեն այս երգն ի բերան՝ չալ-չալ թևերնին բացած, քիլ-քիլ կոստոստան, զիլ-զիւ ձայներին, զիլ-զիլ վայրերուն մեջ կարածին ու գոլ-գոլ