Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էարտասվոք ծուլ-ծուլ կըթռչին վարդի տերևները» (Ս. Երեմյան, «Ազգային դեմքեր» Վենետիկ, 1918, երկրորդ շարք, էջ 174):

Վ. Տեր-Մինասյանը այս բանաստեղծութիւնը զետեղելով «Անգիր դպրութիւն և առակք» ժողովածուում (Կ. Պոլիս, 1893, էջ ԺԶ—ԺԸ), գրում է. «Սակայն նոր քնարն, այսինքն՝ ժողովրդականը) բնութիւն ավելի սիրահար, հաճախ երգած է ինչ-որ մարդկային սրտին թելերն ուժգին կցնցեն: Արդարև, բազմաթիվ են այսօրինակ տաղք և խաղք, որոց մին ավասիկ, որ վարդին կարոտակեզ պուլպյուլին է նկարագիր»: Ե՛վ Ս. Երեմյանը, և՛ Վ. Տեր-Մինասյանը չեն նկատել, որ այստեղ «կարոտակեզ բլբուլը» և բանաստեղծը անձնավորում են վշտացեալ հայ ժողովրդի տառապանքները, իսկ «Սարդկային սրտին թելերն ուժգին ցնցող զգացմունքը» ազատասիրությունն է...

«Պարզ բանիւ», այսինքն երգը ժողովրդական, աշխարհիկ լեզու ունի: Աշխարհիկ լեզվի տարրերը ուժեղ են նաև Պ. Ղափանցու «Չիք համ ի բանս երկարագոյնս», «Իմ սիրելի հոգայս թառիկ», «Եթէ իցես ուշուտ» և այլ հայրենասիրական և խրատական երգերում:

Պահպանվում է բազմաթիվ ձեռագրերում: Տպագրվել է շատ անգամ:


7

ՓՈԻԹԱ ԱՌ ՄԵԶ, ՆԱՎՇՈԻՆ ԿԱՔԱՒ

Խորագիր՝ «Զքաղցրիկ թռչնոց կաքաւաց»: Երգվել է ամենուր: Մեզ հասել է այս բանաստեղծության 1900 թվականի ձայնագրութիւնը («Ձայնագյրեալ տաղարան», Վաղարշապատ, 1900, էջ 64—65, ձայնագրեց՝ Մ. Ք. Խումաշյանց):

Պահպանվում է բազմաթիվ ձեռագրերում: Տպագրվել է մի քանի անգամ:

«Յայնագրեալ տաղարան», էջ 64—65: 6, 8—9-րդ տները՝ չիք: «13—18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականութիւն», կազմեց՝ Մ. Մկրյան, Երևան, 1938, էջ 208—209: Խորագիր՝ Երգ կաքաւու: 43-րդ տողում՝ ծիծաղագոյն՝ փխ. ծիծաղաձայն: 91-րդ տողում՝ Կարկաչաձայն՝ փխ. Կար-