Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաչական: 5-րդ տունը՝ չիք: 6—9-րդ տները ետ ու առաջ են դասավորված: Կրկնակային տողերի քանակը 11-ի փոխարեն՝ 13:


8

Ի ԳԱԼ ԳԱՐՆԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ

Խորագիր՝ «Ողբ պիւլպիւլին, վասն բացման իւրոյ վարդին»: Կրկնակը՝

Վարդ, զուրաթ,
Չքնաղ, փառազարդ
Դու աննըման ամենևին,—


Հիշեցնում է ձեռագրերում շատ տարածված «Պիւլպիւքն է հագեր ի յոտն կոշիկ» սկսվածքով երգի կրկնակը.

Ձայն է արձակեր կուկանչէ, վա՛րդ, վա՛րդ:
Վա՛րդ, վա՛րդ, վա՛րդ, դու զուարթ,
Ես պիւպիս, վարդ:


(«Նոր ժողովածու», Բ պրակ, բաղդատությամբ հրատարակեց Կարապետ Կոստանյանց, Թիֆլիս, 1892, էջ 14—15):

Պ. Ղափանցին անշուշտ, ծանոթ է եղել ժողովրդականացած այդ երգին, որը հասել է մեզ 17-րդ դարից՝ տարբեր հեղինակների անուններով:


Ո՜Հ, Ի ԳԱԼ ԳԱՐՆԱՆ, ԱՅԳԻՔՆ ԱՄԷՆ ԲԵՐԿՐԵՑԱՆ

Խորագիր՝ «Ի մուտն գարնան, հրաւիրումն խնդութեան և զարթչիւն ի քնոյ լուսնհաւոյն», Ըստ երևույթին տարածվել է անգիր եղանակով: Պահ-