Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Լուսինեակի» հանդիպում ենք նաև Գրիգոր Օշականցու՝ «Նորին դարձեալ վասն սիրոյ ի խաչեալն և ի կոյսն սուրբ, ասացեալ ի դէմս վարդին և լուսնիակին» տաղում (Մատենադարան, ձեռ. № 7672, թերթ 7ա—բ):

Այս և հատկապես «Ի գայ գարնան եղանակին», «Ո՜հ, ի գայ գարնան, այգիքն ամէն բերկրեցան», «Ի գալ գարնան եղանակին, երկիրս ամէն կանաչացաւ» բնական այլաբանական երգերը (8, 9, 13-րդ) միասին վերցրած, բովանդակության որոշ կողմերով (սոխակի սուգը, նրա մատքը այգին, նրա ողբը վարդին չգտնելու համար, նրա խնդիրը թռչուններին ու ծաղիկներին՝ վարդից լուր առնեւու համար, հանդիպումը վարդին և այլն) հիշեցնում են Կոստանդին Երզնկացու, Գրիգորիս Աղթամարցու և Զաքարիա Գնունեցու վարդի և սոխակի հայտնի սիրավեպիկները:

Գաղափարական առումով Պ. Ղափանցու այդ երգերին համեմատաբար համահնչուն է 16-րդ դարի բանաստեղծ Խաչատուր Խսրբերդցու «Ի գնալն վարդին, եկեալ պիւլպուլին» սկզբնատողով երգը, որը սխալմամբ վերագրվել է Խաչատուր Կեչառեցուն:


Ի ԳԱԼ ԳԱՐՆԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ

Խորագիրը «Զցնծութենէ լուսնահաւոյն», նույն սկսվածքն ունի «Ողբ պիւլպիւլին վասն բացման իւրոյ վարդին» խորագրով (8-րդ) երգը:

Նկատվում է Կ. Երզնկացու «Ահա եղև պայծառ գարուն» և «Այսօր եղեայ հողմըն գարնան» բանաստեղծությունների հեռազոր ազդեցությունը: Գրված է նույն չափով՝ երկանդամ 8-վանկանի՝ 4—4: Բանաստեղծական առաջին երեք տների սկզբնատառերը հողում են «ԻՊԵ»: Այս հանգամանքը կարող է մտածել տալ, թե երգը սկզբում ակրոստիքոս է ունեցել և հետո կրճատվել է, սակայն այդպես կարծելու հիմք չկա: Պ. Ղափանցին, որպես սկզբունք, չի կիրառում հոդակապի ձևը: Այս գալիս է հնից, և լայն չափով կիրառվու է 18-րդ դարի բանաստեղծու-