Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան մեջ, սակայն, նոր, դասական բանաստեղծական կանոններին հետամուտ Պ. Ղափանցին մերժում է այդ եղանակը:

«Պետրոսէ» հոդակապով մի այլ տաղ՝ «Պայծառ արփին արդ բարձրացաւ» սկզբնատառով, ամենուրեք տպագրված է Պետրոս Ղափանցու անունով (Մ. Վ. Միանսարյանի, «Քնար հայկական», Մոսկվա, 1868, էջ 888, Գ. Գրիգորյանց, «Սոխակ Հայաստանի», Բաքու, 1874, էջ 288—289, Վ. Փափազյան, «Պատմություն հայոց գրականության», Թիֆլիս, 1910, հավելված, էջ 157: Լեո, «Հայոց պատմություն», երրորդ հատոր, Երևան, 1946, էջ 1066, Մ. Մկրյան, (18—18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականութիւն», Երևան, 1938, էջ 207 և այլն): Ձեռագրական հավաստի փաստերը, սակայն, ցույց են տալիս, որ հոգևոր գարնան այդ երգը պատկանում է Պետրոս Նախիջևանցու գրչին (Մատենադարան, ձեռ. № 8274, թերթ 109ա—p, № 8764, թերթ 10ա—բ, և այլն): Պ. Նախիջևանցին աշխարհիկ երգեր քիչ ունի, սակայն նա բարձրացրեց հոգևոր, կրոնաազգային երգը մի նոր աստիճանի:

Աղբյուրներում Պ. Ղափանցուն Պ. Բերթումյանցին (Աղամալյանց) երբեմն շփոթում են միմյանց հետ, երբեմն էլ դիտում են իբրև մի անձնավորուկուն: Այսպես օրինակ, Թադեոս եպիսկոպոսի (18-րդ դար) «Վայ ինձ, որդեակ, կարաց լուսածագ» սկզբնատողով բանաստեղծականը մեզ հասել է նաև «Ողբ տիրամօրն առ խաչին, ասացեալ լալով ի Ղափանցի Պետրոս հոգելոյս վարդապետէ Ադամալեանց» խորագրով (Մատենադարանի արխիվ, կաթողիկոսական դիվան, թղթապանակ № 101ա, վավ. 67ա—դ, էջ 20ա): Այդ նայն տաղարանում (էջ 48ա) Ներսես Շնորհալու «Աշխարհ ամենայն առ յիս նայեցալ» շարականի թուրքերէն թարգմանուկանը դարձյալ վերագրված է Պ. Ղափանցուն (թերևս այն Պետրոս Աղամալյանցի գրչին է պատկանում): Պ. Ղափանցին հայատառ թուրքերեն և ոչ մի երգ չունի: Նա մերժում է այդ միջոցը:

Մատենադարանի № 8255 ձեռագրում (թերթ 95ա) Պաղտասար Դպրի «Զիս քո սիրոյն, ով նազելի...» հանրահայտ երգը նույնպես վերագրված է Պետրոս Ղափանցուն: Ձեռագրերի շրջապտույտում նման թյուրիմացությունները անխուսափելի են: