Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20

ԳԱՐՈՒՆ ԵՀԱՍ, ԶԱՇԽԱՐՀՍ ԱՄԷՆ ԿԵՆԴԱՆՑՈՅՑ

Խորագիր՝ «Դարձեալ երգ ուրախութեան ի վերայ հոգեւոր գարնան»: Վերջին տան մեջ հիշատակվում է գրութեան ժամանակը՝ 1772 թ.: Ուրեմն Պ. Ղափանցա բանաստեղծական ավյունը չի ցամաքել ծերաթյան շրջանում իսկ...


21

ՊԱՂԵՐՆ ՀԱԼԵՑԱԻ, ՁԻԻՆԸՆ ՎԵՐԱՑԱԻ

Խորագիր՝ «Ի յանկս պիւլպիւլին ձայն աւետման, որոյ բանքն են ի խորհուրդ տեսան քարոզութեան»: Հրանտ Ասատուրն իր «Մոռցված բանաստեղծ մը» հոդվածում այս տաղից համապատասխան մեջբերումներ անելով՝ գբում է. «Ճոխ են իր հանգերը, կարելի է այս մասին բաղդատել զինքը Գրիգորիս Աղթամարցիին և Նահապետ Քուչակին» («Արևելյան մամուլ», 1904, էջ 17):

Բանաստեղծությունը կարելի է տողատել նաև այսպես.

Պաղերն հալեցաւ, ձիւնըն վերացաւ,
Ձմեռըն հեռացաւ, գարունն մոտեցաւ,
Դըրախտի նըման այգիս ծաղկեցաւ,
Մի՛ լար, է՜լ գերի, զօրէն անճարի, ա՛րի, ե՛կ, արի՛:


Մենք վճռաբար չենք կարող ասել, թե տողատման այս և բնագրում ներկայացված ձևերից որ մեկն է նախընտրելի, քանի որ երկու դեպքերում էլ բանաստեղծության հանգավորման ու տաղաչափաթյան արվեստը կատարլալ է: Հանգավորման ու տաղաչափության բարձր տեխնիկան թույլ է տալիս Պ. Ղափանցու շատ բանաստեղծություններ տողատել և տնատել տարբեր ձևերով: