Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարակաց առածը, թե «դարդ ունեցողը աշուղ կդառնա»: Ղափանցին երկար է գրում, որովհետև զգացմունքների մի ամբողջ ծով ունի իր սրտի մեջ...» (Լեո, Հայոց պատմություն, երրորդ հատոր, էջ 1066—1067): Լեոն չի նկատել այս բանաստեղծության այլաբանության բուն գաղափարը: Նա կարծում է, թե «զգացմունքներու այդ ծովը» գոյացել է սոխակի «առ վարդն ունեցած հոգեշահ սիրուց», «տոփանքից»: Ի՞նչն է առիթ տվել այդպես կարծելու: Անշուշտ ավանդական այն հայացքը, թե ծնվել ու ծնվում են վարդի և սոխակի միայն և միայն սիրո երգեր: Սակայն, Լեոն այդպես չէր մտածի, եթե իր ձեռքի տակ ունենար Պ. Ղափանցու «Երգարանը»: Նա օգտվել է Մ. Միանսարյանի «Քնար հայկականից», ուր Պ. Ղափանցու այս երգը թեև տպագրվել է երկու անգամ ուրախութեան, հարսանեաց և երգիծական երգերի» բաժնում՝ համառոտ այս պոեմի հենց խորագիրը՝ «Դարձեալ զԿոստանդնուպօլսոյ ի դէմս վարդի և պիւլպիւլին, յորում զանազան նմանութիւնք մակացութեանց և ընդարձակ տեսքով, սակայն առանց խորագրի՝ մինչդեռ, քնարական ստորագրին ներբողաբար»՝ շատ բան կարող էր թելադրել հրատարակիչներին, եթե հայտնի լիներ նրանց:


Խ. Աբովյանը ճիշտ է ընկալել այս երգի այլաբանության հայրենասիրական խորհուրդը, նրա՝ «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» բանաստեղծությունը կրում է Պ. Ղափանցու այս երգի ազդեցությունը: (Խ. Աբովյան, «Երկերի լիակատար ժողովածու», առաջին հատոր, Երևան, 1948, էջ 17): Այս բանաստեղծության եղանակով երգվել են Խ. Աբովյանի հետևյալ բանաստեղծությունները4 «Տաղ ի վե- րայ սիրելւոյ ի գոյն առաւօտեանին», «Տաղ ուրախութեան ի գոյն առաւօտեանին», «Դարձյալ ի գոյն առաւօտեանին»: Նույն եղանակով է երգվել նաև Գևորգ Խուբովի «Ի քաջատոհմ յազատազնէ սերեցեալ...» սկսվածքով Գևորգ զորավարին նվիրված բանաստեղծությունը (Մատենադարան, ձեռ. № 491, թերթ 77բ): Այս բանաստեղծությունը տպագրվել է նաև «Ռամկական մրմունջներում», (խմբագիր՝ Ա. Բրատյան, Ալեքսանդրապոլ, 1901, էջ 18: Խորագիր՝ «Բինգեօլին»: 1—10, 81—35, 111—115-րդ տողերը (1—2, 7 և 28-րդ տները): Ա. Բրուտանը երգը գրի է առել ժողովրդից: Զետեղել է իր «Երգարանի» աշուղական երգերի բաժնում, վերնագրելով՝ «Բինգեօլին»: Որտեղի՞ց է ծագել այս խորագիրը, դժվարանում ենք ասել: Ուշագրավ է, որ Պ. Ղափանցու այս երգը տարածում է գտել իբրև ժողովրդական երգ: Դա ինքնին շատ բան է ասում: