Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երգաբանի» տպագիր օրինակներից մեկում (Մատենադարան, հնատիպ գրքերի բաժին, № 186) պահպանվամ է հետնյալ ձեռագիր հիշատակագրությունը՝ «Արիք եղբարք, ելցաք այսօրի գոյնն է»: Պետք է կարծել, որ Գր. Օշականցու այս բանաստեղծութիւնը երգվել է Պ. Ղափանցու երգի եղանակով, և այդ փաստը հայտնի չի եղել հիշատակագրողին: Կամ գուցե Պ. Ղափանցու այս երգը հետագայում ստացել է նաև մի այլ եղանակ, որով երգվել է նաև Գր. Օշականցու վերոհիշյալ բանաստեղծութիւնը:


24

Ի ՄԵՐՁԻԼ ԳԱՐՆԱՆ

Խորադիր՝ «Երգ ի վերայ գարնան և դիտումն ի լամենակեցոյց անօրէնութիւն և յարութիւն փրկչին մերոյ Քրիստոսի», երկրորդ ամենաընդարձակ բանաստեղծութիւնն է (116 տող), բայց իր կարճ, հինգվանկանի տողերով, առանց հատածի և մանավանդ նմանահնչուն վերջընթեր բառախաղերով կամ վերջնահանգերով թեթևաշունչ է ու գեղեցկահնչուն:

Այս բանաստեղծութիւնը անուղղակիորեն հիշեցնում է Հովհաննես Թումանյանի «Դեղնած դաշտերին» սքանչելի երգի եղանակը (Ռոմանոս Մելիքլանի):

Հետևյալ քառատողը մեզ թելադրում է երգի հորինման ժամանակը:

Ծիծաղին ծիծռունք,
Ճախր առնեն թոչունք,
Գան ձագախառնեալ,
Ճըուօղ կըռընկունք:


Մեզ հայտնի թվակիր առաջին բանաստեղծութիւնն է: Գրված է «Երգարանի» տպագրությունից 21 տարի առաջ: Կարելի է ենթադրել, որ այս տաղը Պ. Ղափանցին գրել է էջմիածնում կամ իր ծննդավայրում, համենայն դեպս՝ ո՛չ Պոլսում: