Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՍՏՈՒԱԾԱԿԵՐՏ ԽՈՐԱՆ ԼՈՒՍՈՅ

Խորագիր՝ «Դարձեալ առ նոյն սուրբն էջմիածին»: 18—19-րդ դարերի ձեռագիր և տպագիր տաղարանները ողողված են էջմիածնին կամ կաթողիկէին նվիրված երգերով: Պ. Ղափանցուն ժամանակակից դրեթե բոլոր բանաստեղծները երգեր են ձոնել էջմիածնին: Այս երևույթը արմատավորվում է 10-րդ դարում, և զարգանամ շարունակ արար, մինչև 19-րդ դարի վերջերը: էջմիածնին նվիրված երգերի մի զգալի մասի վրա նկատելի է Ստ. Օրբելյանի «Ողբ ի դիմաց մայր կաթողիկէի» պոեմի ազդեցությունը: Հայոց ընդհանրական մայր եկեղեցուն՝ Կաթողիկէին, նվիրված առաջին բանաստեղծությանը պատկանում է Անանիա Նարեկացու գրչին: Գրիգոր Նարեկացին «Մատեան ողբերգութեան» պոեմի ԼԴ գլխում առանձին տողեր ունի կաթողիկէ եկեղեցու մասին: էջմիածնին նվիրված երգերով առանձնանում է 18-րդ դարը: Պաղտասար Դպիրը, Պետրոս Նախիջևանցին, Հակոբ Նալյանը, Գր. Օշականցին, Հովհաննես Կարնեցին և այլք մեկից ավելի երգեր ունեն էջմիածնին ձոնված...


31

ՀԱԻՈՅՆ ՄԵԾ ՀԱՄԱՆԸՄԱՆ, ԾԸՆՕՂՔ ԱԶԳԻՍ ԱՍՔԱՆԱԶԵԱՆ

Խորագիր՝ «Զսրբոց թարգմանչացն մերոց և բազմերախտ հարցն երջանկաց»:

Թարգմանիչներին ձոնված անցյալի լավագույն երգերից մեկն է: Կարելի է ներկայացնել նաև 8 + 8 վանկանի տողերով:


34

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈԳԻՈՅՍ ԹԱՌԻԿ

Խորագիր՝ «Զախից, այսինքն հեծութեանց սրտի»: «Ախ» բացականչության շուրջ հյուսված այս հումորիկ բանաստեղծությունն ուշադրավ է