Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաև ժողովրդական նորաստեղծ բառաձևերով: «ԻԿ» նվագեցուցիչ վերջանծանցով հմուտ բառախաղերը («Հոգւոյս թառիկ», «պիտոյ բառիկ», «միակ վանկիկ, «երկեակ տառիկ», «թէ խորշակիկ», «թէ պիծակիկ», «մարիկ», «տխմարիկ» և այլն) արտակարգ հնչունություն ու երաժշտականություն են տալիս բանաստեղծությանը:

«Ալֆա (հունարեն այբուբենի առաջիճ տատը) և խէ», ուզում է ասել այբ և խէ՝ ախ:


ԵԹԷ ԻՑԵՍ ՈԻՇՈՒՏ

Խորագիր՝ «է՜յ իմ բարեմիտ սիրելի» ժողովրդական, հումորիկ այս երգը, որը «Երգարանում» հաջորդում է «Գանգատ զպարտանաց աշխարհիս» բանաստեղծությունը, ուշագրավ է «ուշուտ» «տաշուտ», «մաշուտ», «հաշուտ», «կաշուդ», «նըշուտ» և նման այլ բառախաղերով: Բարբառային բառամթերքը աննշան տեղ է գրավում Պ. Ղափանցու դասական լեզվի հարուստ գանձարանում: Երգչի հիմնական նպատակն է եղել՝ պահպանել գրական լեզվի անաղարտ ութսունը: Սակայն նա անբռնազբոս օգտվում է նաև ժողովրդական լեզվի բառամթերքից (հատկապես Ղափանի և Պոլսի), երբեմն նույնիսկ ստեղծելով նոր բառաձևեր:

«Արազ» տարեգրքի տնօրենը մի կենսագրական ակնարկում Պ. Ղափանցու մասին գրում է. «Մեռավ վերջինը նախնյաց ռամկորեն գրող հայ տաղերգուներեն՝ Պետրոս Ղափանցին» («Արազ» տարեգիրք, Բ տարի, Պուքրեշ, 1934, էջ 6): Մեզ թվում է, թե պատվարժան խմբագիրը «ռամկորեն գրող» անվանելով Պ. Ղափանցուն, ի նկատի ունի նրա աշխարհիկ բանաստեղծությունների արվեստն ամբողջությամբ և ոչ միայն լեզուն: Պ. Ղափանցու քնարերգության հիմնական լեզուն գրաբարն է, հարուստ, ճկուն և գեղեցիկ, դասական հայերենը: