Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանալու պատճառով անվերջ տարուբերվում է նրա ծփացող ալիքների մեջ: «Օգնիր, Տե՛ր իմ,— բացականչում է բանաստեղծը,— որ նա դուրս գա այդ փոթորիկներից, ներիր նրան իր սխալների, «մեղքերի» համար»:


ԱՆՏՆ ԻՄ ԼԱԼԻ, ՄԻՇՏ ՍԳԱԼԻ

Խորագիր՝ «Խրատ յորդորանաց, սակս խոյս տալոյ ի չարաց»: Այս և՝ «Բողոք գանձէ և կըտակ անըստակ» խորագրով («Յորժամ հասի ես ի յարբունս» սկսվածքով), «Բողոք զմարմնոյ և ողոք առ նոյն» խորագրով («Հոգիս գերեցի» սկսվածքով), «Զվատնողաց իմա կենաց» խորագրով («Անձն իմ առանց աքսորանաց» սկսվածքով) բանաստեղծությունները (57, 58, 59) վերաբերում են հոգու և մարմնի մշտահընչուն հարցին: Պ. Ղափանցին, ինչպես շատ շատերը միջնադարյան բանաստեղծներից, հոգու և մարմնի ներդաշնակության խնդիրը դիտում է իբրև կարևոր պայման մարդու վերափոխության, կատարելութեան համար: Պ. Ղափանցին քնարական ինքնատիպ արվեստով մերկացնում է մարմնի ձայնին հլու հնազանդ, ընչաքաղց, անկուշտ մարդու հոգու սնանկությունը, նրան համարում հասարակութեան, ազգի, հավատքի դավաճան, «ընտանի թշնամի», դրանց վնասը անչափելի է ու «մնացական»:


78

ՄԵՂՔ ԾԸՆՈՂԱՑ ԻՄՈՅ Ի ՅԻՍ, ԵՀԱՍ ՅԱՐԲՈԻՆՍ ԵՎ «ԱՐԳԱՑԱԻ

Խորագիր՝ «Զմի մեղաց նախահարցն, այժմ ի մեզ բիւր յանցանք»: Բանաստեղծության վերջում Պ. Ղափանցին մեջբերում է Հոհան Ոսկեբերանի և Գրիգոր Նարեկացու համապատասխան մտքերը: «Առաքինու-