Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեամբ նախնեաց յաճախին ապերախտութիւն որդւոց» (սբ. Յոհան Ոսկեբերան), «Ի պարծանս ուրուք կորանայ, համբարձումն գըլխոյն՝ ընկճէ, Ի չարեացն յիշատակ հեծէ, Ի ճառս մաքրոց պատկառէ, ի պատմութիւնս հանդերձելոցն երերի» (Նարեկ, 30):


74

ԸԶԳԱՅՈԻԹԻԻՆ ՔՈ ՄՈՌԱՑԵԱԼ, ՔԱՌՈՏԱՆԵԱՅ ԸՆԿԵՐԱՑԱՐ

Խորագիր՝ «Զհաւաստութենէ և զանհաւաստութենէ մահու և զպատրանաց աշխարհէս»: Նախորդ բանաստեղծության գաղափարն է զարգացնում: Ինչպիսին պետք է լինի մարդ-բանականը՝ որ չէ... Նարեկացու «Ողբերգութեան մատեանէ» հիմնական այս հարցը Պ. Ղափանցին շոշափում է իր բարոյախրատական, կենսափիլիսոփայական բոլոր երգերում.

Զգայութիւն քո մոռացեալ քառօտանեաց ընկերացար,
Եւ գարշելեացն առ է նոցունց ամենայնիւ նըմանեցար:


75

ԵՍ ԵՄ ԱՐԵՎ, ԱՄԵՆԱՓԱՅԼ, ԲԱԶՄԱԲԵՂՈԻՆ ԼՈՅՍ Ի ԼՈԻՍՈՅ

Խորագիր՝ «Ի դիմաց աստուածայնոց մատենից բարառնաբար առ ընթերցասէր մանկանս»: Պ. Ղափանցու աշխարհիկ թե հագևոր բոլոր երգերը, ուղղակի կամ անուղղակի սնունդ են ստացել Աստվածաշընչից: Պ. Ղափանցին, ինչպես և 18-րդ դարի (և անցյալ դարերի) բոլոր դասական բանաստեղծները՝ Աստվածաշնչէի դեպի իրական, առարկայական աշխարհ, երկնքից դեպի երկիր, այս ճանապարհով են մտնում կյանք, և այս տեսադաշտի վրա քննում, մեկնաբանում ժամանակի հասարակական, կրոնաեկեղեցական, տնտեսական, ազգային, քաղաքական, բարոյակրթական, կենցաղային բոլոր հարցերը՝ յարաքանչյուրը